Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հոգնածության դեմ լավագույն մթերքները. 1in.am

Հոգնածության դեմ լավագույն մթերքները. 1in.am

Բժիշկները հայտնել են, թե որոնք են հոգնածության դեմ լավագույն մթերքները: Ամերիկացի մարզիչ և գրող Լի Հոլմսը ներկայացրել է 10 մթերքներ, որոնք լավագույնս նպաստում են էներգիայի լրացմանը և օգնում հաղթահարել հոգնածությունը:

 

Ընկույզ

Հում, անալի ընկույզներն օրգանիզմը հագեցնում են էներգիայով և սնուցող նյութերով: Եթե ընկույզները թրջեք երեկոյան, դրանցում կսկսվի աճի գործընթաց, որն ավելացնում է նրանց սննդարար արժեքն ու հեշտացնում մարսողությունը:

 

Յոգուրտ

Բնական յոգուրտի կամ աղցանի ավելացումը նախաճաշին ապահովում է օրգանիզմը կալցիումով և պրոբիոտիկներով: Պրոբիոտիկներն օգտակար բակտերիաներ են, որոնք անհրաժեշտ են աղիների միկրոֆլորայի ճիշտ աշխատանքի համար: Դրանք լավացնում են մարսողությունը, բարձրացնում իմունիտետը և օգնում պայքարել հոգնածության դեմ:

 

Սաղմոն

Ինչպես հայտնի է՝ սաղմոնը հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են խոլեսթերինի մակարդակը և սրտի հիվանդությունները: Սաղմոնը նաև պարունակում է սպիտակուցներ, վիտամին B6, նիացին, որոնք օգնում են սնունդը վերածել էներգիայի:

 

Սնկեր

Մեկ ափսե սունկը կարող է ապահովել օրգանիզմն օրվա ընթացքում անհրաժեշտ երկաթի 50%-ով, որն անհրաժեշտ է արյան մեջ թթվածնի մատակարարման համար: Եթե թթվածնի մատակարարումը գլխավոր օրգաններին խախտվում է՝ մարդն իրեն կարող է հոգնած զգալ:

 

Սպանախ

Սպանախը հարուստ է երկաթով, մագնեզիումով և կալցիումով: Մագնեզիմումը կարևոր դեր է խաղում էներգիայի արտադրության մեջ և կալցիումի հետ միասին արդյունավետ է մարսողության համար:

 

Դդմի կորիզներ և արևածաղիկ

Դդմի կորիզների մեկ քառորդում պարունակվում է մոտավորապես օրական պահանջվող մագնեզիումի չափաքանակ: Մագնեզիումը նպաստում է մկանների թուլացմանն ու նպաստում օրգանիզմում կալցիումի նորմալ մակարդակի պահպանմանը:

 

Քաղցր կարտոֆիլ

Քաղցր կարտոֆիլն ածխաջրերի հոյակապ աղբյուր է: Նրանում նաև պարունակվում են երկաթ, կալցիում, մագնեզիում, վիտամին C և վիտամին D, որոնք օգնում են բարձրացնել էներգիայի մակարդակն ու կանխել հոգնածությունը:

 

Ջուր

Ջուրն ունի կարևոր նշանակություն օրգանիզմի համար: Այն օգնում է բջիջներին հասցնել թթվածինն ու օգտակար նյութերը, իսկ այդ նյութերի ցածր մակարդակը կարող է հոգնածություն առաջացնել: Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս օրական խմել մոտ 8 բաժակ ջուր, իսկ տղամարդկանց՝ մոտ 10:

 

Թարմ սեզոնային մթերքներ

Սեզոնային մթերքները հարուստ են մեծ քանակությամբ սննդարար նյութերով, որոնք օգնում են հաղթահարել հոգնածությունը և լիցքավորել օրգանիզմն էներգիայով: Բայց երկար ժամանակ պահված մթերքներում սննդարար նյութերի քանակն արագ նվազում է:

 

Ձու

Ձուն սպիտակուցի հոյակապ աղբյուր է, որն օգնում է մկաններին վերականգնվել սպառիչ մարզումներից հետո, իսկ օրգանիզմին՝ թարմ զգալ օրվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. diets.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ